Facebook ընկերությունը ներկայացրել է III եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը և բոլորին ցնցել անսպասելի արդյունքներով: Ընկերության եկամուտները տարվա կտրվածքով աճել են ավելի քան 60%-ով՝ հասնելով $2,02 մլրդ-ի: Շահույթը կազմել է $425 մլն: Երկու ցուցանիշով էլ Facebook-ը գերազանցել է վերլուծաբանների սպասումները: Սոց. ցանցում գրանցված օգտատերերի քանակը հասել է 1,19 մլրդ-ի, որոնցից 728 մլն-ը բացում է Facebook-ն օրվա մեջ առնվազն մեկ անգամ:


Բացիա այդ Facebook-ը շարունակում է բարեհաջող ինտեգրվել մոբայլ հարթակում: ԱՅս եռամսյակում սմարթֆոններին և պլանշետներին բաժին է ընկնում սոց. ցանցի գովազդային ողջ եկամտի 49%-ը: Ակտիվ մոբայլ օգտատերերի քանակն օրվա ընթացքում կազմում է 507 մլն անձ: