Մոսկվայում ավարտվել է ռուս ազգայնականների ամենամյա ակցիան' «Ռուսական երթը»: Մոսկվայի ոստիկանության տվյալներով երթին մասնակցել է շուրջ 8 հազար մարդ, որից մոտ 30 մասնակիցներ ձերբակալվել են տարբեր խախտումների համար' արգելված խորհրդանիշի օգտագործում, ազգայնամոլական կոչեր և այլն: «Ռուսական երթը» կազմակերպվել է նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Սիմֆերոպոլ քաղաքում այն տեղի է ունեցել երեկ, որի ընթացքում կազակները այրել են Եվրամիության դրոշը: Ռուս ազգայնականների նման միջոցառումները խիստ վտանգավոր են այլ ազգի ներկայացուցիչների համար, ովքեր կարող են վտանգի ենթարկվել հատկապես այդ օրերին: Ըստ ռուսական կայքերում հրապարակված տեղեկությունների երթը, բարեբախտաբար, արյունոտ հետևանքներ չի ունեցել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ