Մենեջմենթ, մենեջմենթ, մենեջմենթ՝ Հայաստանի հիմնական խնդիրներից է: Արդյունավետ կառավարում շատ քիչ տեղեր կան, հիմնականում հայկական կազմակերպություններում ու պետական կառույցներում առկա է վատ, շատ վատ ու շատ-շատ վատ կառավարում:
Ամենուրեք անպատասխանատվություն, անկազմակերպվածություն, ուշացումներ, ոչ պրոֆեսիոնալիզմ և այլն: Գրագետ մենեջմենթ է պետք սովորեցնել սոցիալական բոլոր օղակներում: Եթե հաշվարկ արվի, ապա վստահ եմ, որ Հայաստանը ոչ պրոֆեսիոնալ մենեջմենթից միլիարդների վնաս է կրում: