Կարող է տարօրինակ հնչել, բայց ասեմ իմանաք, որ ինչպես ոչ հաշմանդամ մարդկանց մեծամասնության մոտ է, այնպես էլ հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ է՝ օրը սկսվում է առավոտով:
Ողղակի հաշմանդամություն ունեցող անձանց մոտ առավոտյան գործողությունները այդքան հեշտ չէ, ինչպես ոչ հաշմանդամ մարդկանց մոտ:
Օրինակ իմ դեպքում շատ գործողություններ արվում է ձեռքերով: Սկսած մահճակալում նստելուց, ոտքերս իջացնելուց, սայլակին տեղափոխվելուց և շատ այլ գործողություններ անում եմ հիմնականում ձեռքերիս հաշվին: Չնայած մինչև մահճակալից սայլակին տեղափոխվելը որոշ վարժություններ եմ անում և շարժումներ, որպեսզի թուլացնեմ ոտքերիս մկաններում կուտակված տոնուսը, որը շատ անգամ խանգարում է տեղաշարժվելուն: Եղել են դեպքեր, երբ մկանային բարձր տոնուսը բերել է մկանային անկառավարելի կծկումների և արդյունքում ընկել եմ մահճակալից կամ սայլակից:
Արդյունքում ստացվում է, որ որևիցե գործողություն անելու համար հաշմանդամություն ունեցող մարդուն մի քանի անգամ ավել ժամանակ է պահանջվում քան ոչ հաշմանդամ մարդուն:
Նախաճաշը մեր տանը պարտադիր է: Ես հիմնականում գերկուլես (վարսակի փաթիլներ) եմ ուտում: Դավոն ու Անին էլ են երբեմն ինձ հետ ուտում գերկուլես: Նախաճաշելուց հետո դուրս ենք գալիս և ուղևորվում Անիենց հայրական տուն՝ 3 մաս: Դավիթին թողնում ենք տատիի մոտ, իսկ մենք էլ, յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով, ուղևորվում ենք մեր գործերով:
Այսօր օրս սկսել եմ բանկեր այցելելով: Քանի որ գործեր ունեի Աբովյան քաղաքում, Աբովյանի բանկերն էլ այցելեցի: Եղել եմ ՎՏԲ, ԱԲԲ և ԱՇԻԲ բանկերում: Առաջին երկուսը ահավոր անմատչելի են, չնայած որ շենքերն նոր են կառուցվել, վերջին 1-2 տարում, իսկ վերջինի շենքը շատ վաղուց է, բայց համեմատաբար մատչելի: Հաշվի առնելով այս անմատչելիությունը եղբորս վերցրեցի ինձ հետ, որպեսզի օգնի ինձ: Իհարկե, շատ քիչ է լինում, որ անձամբ մտնում եմ բանկ, հիմնականում խնդրում ենք, որ իրենք դուրս գան, որպեսզի փասթաթղթերը ստորագրեմ:
Բանկերում գործերը վերջացնելուց հետո գնացել եմ Աբովյանի քաղաքապետարան, որտեղ ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարել:
Դե Աբովյանի քաղաքապետարանի մատչելիության մասին խոսելն ավելնորդ է: Աբովյան քաղաքի անմատչելիությունը սկսվում և ավարտվում է քաղաքապետարանով:
Եթե չլինեն իմ հարազատները, ընկերները, ծանոթները և պատրաստակամ բարի մարդիկ, ապա ինձ համար շամար շատ դժվար կլիներ խնդիրները հաղթահարելը:
Գույքահարկը վճարելուց հետո եղբորս իջեցրել եմ գրասենյակ և եկել Երևան: Երևանում այցելել եմ ԱՇԻԲ կենտրոնական մասնաճյուղ, որտեղ նորից հեռախոսով եմ հարցերը լուծել, խնդրելով դուրս գալ և նոր եկել ԱԺ աշխատանքի:
Այն օրվանից, երբ ինձ թույլ տվեցին ավտոմեքենայով մտնել ԱԺ տարածք, աշխատասենյակ հասնելու գործս հեշտացել է: Մի քանի հեռախոսահամար ունեմ մոտս գրանցած: Հասնելուն պես զանգահարում եմ և խնդրում, որպեսզի օգնեն, իսկ եթե զբաղված են լինում, ապա միշտ հանդիպում է մեկը, ով կօգնի: Նույնն էլ ԱԺ-ից դուրս գալուց է լինում:
Դեռ ԱԺ-ում եմ: Հեսա դուրս եմ գալու, գնամ մի հանդիպման, որից հետո նորից 3 մաս, Անիին ու դավիթիկին վերցնեմ ու միասին կգնանք տուն: