Համաձայն Օհայոյի նահանգային համալսարանի Ֆիշերի բիզնեսի քոլեջի պրոֆեսոր Օդեդ Շենկարի' նորարարների կողմից ստեղծված արժեքի մոտ 97.8%-ը քաղվում է ոչ թե հենց իրենց նորարարների, այլ իմիտատորների' նմանակողների կողմից: Նմանակումների դերը թերագնահատված է: Այն կարող է ավելի կարևոր լինել բիզնեսի աճի համար, քան նորարարությունը: Նմանակումը անմիտ կրկնություն չէ. այն ինտելեկտուալ որոնումների գործընթաց է: Լավ իմիտատորները չեն սպասում, այլ ակտիվորեն փնտրում են կրկնօրինակման արժանի գաղափարներ:

Շենկարը սպառիչ կերպով վերանայել է ութ գիտական և ակադեմիական դիսցիպլինների շրջանակում գլխավոր նորարարությունների և բացահայտումների վերաբերյալ հետազոտությունները և հայտնաբերել, որ իմիտացիան' նմանակումը, հանդիսանում է առաջընթացի հիմնական աղբյուրը: Նա նաև բացահայտել է, որ լավ նմանակումը դժվար է և պահանջում է մտավոր ունակություն և երևակայություն: Ավելին, իմիտացիայի տեմպն արագանում է