Հայաստանը ՄՄ մտցնելու հետ կապված փորձագետ, իսկ իմ կարծիքով՝ քաղաքական գործիչ Ռուբեն Մեհրաբյանը «Գալա»-ին տված իր վերջին հարցազրույցում պոզա ընդունած հայտարարում է. «Քաղաքական համակարգը, իշխանության բոլոր երեք թեւերը, տիտղոսային ընդդիմադիր ուժերը, այդ բոլորը ամբողջությամբ պետք է հայտարարել ուղղակի սպառված եւ սնանկ» եւ շարունակում «Եւ այս ընթացքում, ցավոք սրտի, մեր պառլամենտական ընդդիմությունը, տիտղոսային ընդդիմությունը ոչ միայն մատը մատին չխփեց, այլեւ ամեն ինչ արեց, որպեսզի խափանվի գործընթացը այս ուղղությամբ: Այնպես որ մեծ լումա ունի այս իրավիճակի մեջ մեր ընդդիմությունը»: Անարդար ես Ռուբեն, անարդար: Ախր որ իմանամ տեղյակ չես «Ժառանգության» դիրքորոշումից, հայտարարություններից, Րաֆֆու՝ արդեն սեպտեմբերի 4-ին արած հայտարարությունից, մեր կազմակերպած հանրահավաքում հնչած գնահատականներից, մեր կազմակերպած քննարկումներից, այդ թվում՝ երիտասարդության շրջանում՝ կասեմ դե ոչինչ, լավ, մարդը անտեղյակ-անտեղյակ բլթցնում է: Բայց հո ես անձամբ եմ քեզ ուղարկել դրանց մեծ մասը: Իսկ երբ մարդ ակնհայտ սուտ է ասում (գոնե «Ժառանգության» մասով), ինչ որ ուժի անհիմն վատաբանում, ապա ակամայից սկում ես պատվերի հոտ առնել: Ո՞ւմ համար ես ճանապարհ «հարթում», պարոն Մեհրաբյան: Չնայած ինչի եմ հարցնում. Շատ շուտով պարզ կդառնա: