Սպասարկման ոլորտի առկա խնդիրները Հայաստանում շատ են, սկսած թանկ լինելուց, վերջացրած ոչ պատշաճ ծառայությունների մատուցմամբ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:
Հայաստանը երբեք էլ աչքի չի ընկել սպասարկման ոլորտում գների ցածր լինելով, ինչը շատ զբոսաշրջիկների համար կարևոր նախապայման է տվյալ երկիր այցելելու համար:
Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների, այս տարվա սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ սպասարկման ոլորտում դիտվել է 0.2% գնանկում սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպասարկման գնի ինդեքսի աճը կազմել ' 10.9%, իսկ միայն հունվար-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում' 5.1%: Կենցաղային բնույթի և սննդի համակարգում օգոստոս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դիտվել է համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ, իսկ ամենամեծ ցուցանիշն ունի կրթության համակարգը' 6.9% գնաճով: Նույն ժամանակահատվածում նվազել են իրավական և բանկային, հանգստի կազմակերպման, տրանսպորտի սպասարկման գները, իսկ բուժոլորտի և կումունալ ծառայությունների սպասարկման գները չեն փոփոխվել:
Այդուհանդերձ, դիտարկելով նախորդ տարվա հետ, ծառայությունների սպասարկման գնի ինդեքսի մոտ 11% աճը զգալի է դառնում հատկապես այն դեպքում, երբ որակական որևէ դրական փոփոխություն այդ ոլորտում չի դիտվում:

Արմեն Մխեյան