Թե մենք ինչ վերաբերմունք ունենք մեր կաթողիկոսի նկատմամբ, ինչպես ենք գնահատում նրան, թե նա որ կլանի պարագլուխն է՝ մեր գործն է, մեր ազգային խնդիրն է: Բայց երևի դատապարտելի համարենք այն, որ Մարի Յովանովիչն է կարծիք հայտնում մեր հոգևոր առաջնորդի մասին... Մաքրեք ձեր սեփական երկրի կեղտերը, տիկին Յովանովիչ, ձեր ընտրակեղծիքների, ձեր մանկապիղծ հոգևորականների դեմ պայքարեք, ելեք ձեր իշխանությունների դեմ, որ Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում միլիոնավոր անմեղ մարդկանց դժբախտություններ չբերեն... Մեր եկեղեցու ներսում եղածի մասին մենք ինքներս կմտածենք... Հա, մեկ էլ հիշեք, թե ինչպես էիք աջակցում մի շարք ապազգային ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին և սնում նրանց գրանտներով...