Հայդուկ ֆիդային
Չեմ կարծում, որ այս մտքի հետ որևէ մեկը համաձայն չլինի, անկախ իր քաղաքական, կրոնական հայացքներից: Կարդացե՛ք ընկերներ:

Հեղափոխություն
Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը:
...Հանցանք է դա, մահացու հանցանք:
...Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարումը, Աքիլլեսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վերքերը:
...Նպատակն է բարոյապես շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից: Անհատի և ազգի գոյության արևն է նպատակը: Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը, և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպի իրեն' դիպի հաղթանակ:
...Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը: Նրա ծայրին' դեպի իդեալ հևիհև առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր-ժողովուրդ:

Գ.Նժդեհ