Մի քանի, գուցե, անկեղծ, բայց թշվառ գրառում եմ արդեն նկատում ՖԲ-ում՝ կապված Չախալյան vs Սահակաշվիլի վերջին առճակատման հետ, որի վերաբերյալ նույնիսկ տեսակետ է հնչեցվում, որ Վահագնի մաչոյությունը կամ քաջարի կինտոյությունը ինքնաբուխ չէ ու նույնիսկ անվտանգության ուժերի պատվերով է,,,եթե նույնիսկ այդպես է, ապա դա առ ոչինչ է Սահակաշվիլու՝ վիրահայության մասով արված ակնհայտ ոտնձգությունների համատեքստում: Ես բազմիցս եղել եմ Վրաստանում, հրաշալի վրացի ընկերներ ունեմ և շարունակելու եմ բարեկամություն անել նրանց հետ, բայց եթե նույն նրանց կարծիքը՝ Սահակաշվիլու մասին բացահայտեմ մեր որոշ՝ մուլտիպլիկացիոն ժանրի ֆիլմերի սիրահարների համար, որոնց համար պատկերներն ու արտաքին դեկորները նախընտրելի են խորքային պրոցեսներից, ապա....

Ազգերի բարեկամության, համերաշխ գոյակցության համար, այո, պետք չեն մանրապճեղ սադրանքներ կամ ազգամիջյան արհեստածին խայծեր, բայց եթե մեր մասով քննադատում ենք, եկեք չմոռանանք թե ինչպես են վարվում մեզ հետ, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, հարևան, ու ինձ համար, դեռևս, բարեկամ Երկրի անվտանգության առաջին ու գլխավոր երաշխավորը ԼԱԾԻՐԱԿԻ պես անջատողական ու հանցագործ է բղավում մի հայ տղայի, ջավախահայ Գրող տղայի, թեկուզ որոշակի քաղաքական ակտիվություն ունեցող...