Աշխարհի ամենամեծաթիվ ընտանիքն ապրում է Հնդկաստանի Բակտվանգ գյուղում: Ընտանիքը կազմված է 181 անդամներից, որոնց թիվը գնալով ավելանում է:

67-ամյա Զիոնա Չանն ունի' 39 կին, 94 երեխա, 33 թոռ և 14 հարս: Ընտանիքն ապրում է 4 հարկանի առանձնատանը, որն ունի 100 սենյակ, սակայն առանձին սենյակ ունի միայն տան գլխավորը: Մնացածը տեղավորվում են մեծ սենյակներում:

Տունն ունի իր դպրոցը, արհեստանոցը, այգին: Տան գլխավորը հպարտանում է նրանով, որ կառավարությունից ոչ մի օգնություն չի ստանում: Բոլորն աշխատում են, հագուստի և ուտելիքի խնդիր չկա: