Հայաստանը դարձել է որբի գլուխ. ով ասես՝ դրա վրա խուզել է սովորում: Եվրապառլամենտը Ղարաբաղի հարցում հակահայկական բանաձեւ է ընդունում,
Լուկաշենկոն ասում է, որ Հայաստանին Մաքսային միություն ընդունելու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:: Հայաստանի իշխանություններն էլ որքան նախահարձակ են երկրի ներսում, այնքան վախեցած են արտաքին քաղաքական արենայում: Եվ այսպես շարունակ երկիրս ապրում է դավին անտեղյակ, ցավին անտարբեր: