Պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրաքցնելու մասին կառավարության նախաձեռնությունը և Աժ որոշ պատգամավորների ուրախությունը վերջինի հետ կապված'ոչ այլ ինչ է,քան ծաղր սեփական ժողովրդի' ՀՀ քաղաքացու նկատմամբ:
Որ բարոյական իրավունքով եք բարձրացնում պատգամավորների,կառավարողների և պետական բարձրաստիճան ձրիակերների աշխատավարձը,և ընդհանրապես բարձրացնում եք,որ ինչ անեք?
Ինչպես կարելի է «պատգամավորի» ,«նախագահի»,«վարչապետի» աշխատավարձը բարձրացնել հասցնել աստղաբաշխական չափերի երբ երկրում քաղաքացին ապրում է ծայր աստիճան վատ պայմաններում,երբ հողը արյունով պահած ազատամարտիկը գիշերում է դրսում,երբ ուսանողը սովորում է ահռելի վարձավճարով հույսով,որ գոնե մի օր ինքնել կաշխատի այդ աղքատավարձով,որ տալիս եք ՀՀ քաղաքացիներին:Ինչէ պարոնայք պատգամավորներ դուք կարծում եք,որ ձեր ընտանիքներն ու երեխաները ընտանիք ու երեխա են,իսկ ուսուցչի,ազատամարտիկի,բշկի և ընդհանրապես հասրակ քաղաքացու երեխաները հավի ճուտ,մի փոքր խոհեմություն ունեցեք:
Ես ուղակի զարմանում եմ իշխանությունների անպարկեշտության անսահման լինելու վրա,մի թե դուք աշխատավարձի հույսին եք.հաստատ գիտեմ,որ ոչ,իսկ այս ամենից հետո մոտս մեկ այլ հարց է առաջանում մի թե դուք հաճույք եք ստանում ՀՀ քաղաքացուն նսեմացնելու և որպես քաղաքացի 0 դրաձնելու ձեր սև գործից,փաստերը և գործողությունները համեմատելով բացի Այո-ից վերջին հարցին այլ պատասխան մեղմ ասած չեմ գտնում:Այս նախագիծն ուղակի ապտակ է ՀՀ քաղաքացուն,ՀՀ քաղաքացին չպետք է ների իշխանությանը,հերիք չէ,որ ամեն ինչ թանկացրել են,սկսած ամենավերջին ծառայությունից վերջացրած պարենմթերքով,հիմա էլ սեփական ժողովրդին են ծաղրում,հասարակությունը պարտավոր է ընդվզել և ստիպել կատարել գործողություններ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացու: