Աշխարհում ամենազարմանալի ու հետաքրքիր բանը նա է, երբ գիտես ճշմարտությունը, բայց ստում են ' աչքերիդ մեջ նայելով..Էլ չասեմ երդվելու մասին:
Մի հարևան ունենք: Չգիտես ինչու որոշեց մեր տուն գալ: Նստեց, մի քիչ խոսեց... Մեկ էլ այն տեսնեմ, որ ձեռքը գցել ա մի իրի վրա (չասեմ, թե ինչ էր): Մամայիս նայելով' շատ արագ կերպով վերցրեց ու դրեց գրպանը: Ինձ չէր նկատել, որ կողքից նայում եմ: Ասեցի բանի տեղ չդնեմ, տեսնեմ հետո ինչ ա անելու (հավատացեք ամոթից գետինն է մտել, անգամ ամաչում էի ասեի' հանի գրպանից, տեսա, թե ոնց դրեց գրպանում): Մեկ էլ, թե' ես գնացի, լավ մնացեք: Հիմա կանգնել եմ, մտածում եմ ասեմ, ախր եղածն էլ մի բան չի, բայց հետո ասում եմ' բայց ինչի խաբվածի ու հիմարի տեղ դնի: Տարիքով կին ա, ես ինքս վատ էի զգում, որ իրեն նման բան ասեմ: Մինչև մտածեցի (անխելքություն), շուտ վերևելակը կանչեց , գնաց: Հետևից իջա: Արագ հասավ իր հարկը, դուռը փակեց:

Ես թակեցի....

- Տիկին Ա....., վատ եմ զգում, որ ասում եմ, բայց ես տեսա., թե ոնց գրպանը դրեցիք....
Ու ես այստեղ իմ ասածից փոշմանեցի....Վեեեեեերջ: Էլ հաստատե"լ կլիներ.Մի ոգևորվել, մի գոռալ' աղջիկ ջան, չես էլ ամաչում, սուտ ես խոսում.... Մի երդվել ա երդվում, տղուս թաղեմ, թոռներիս էլ.....էլ չասեմ....:
Իհարկե այդպես էլ չկարողացա հաստատել (իմ խելքից իհարկե) բայցև հասկացա կարևոր մի բան' մարդու' այս դարի մարդու համար որդի, թոռ, հայր,մայր... որևէ արժեք չունեն արդեն, արժեք չունի և մարդկային խոսքը...
Այդ կնոջ աչքերը լցվել, արցունքները գնում են....արժեք չունի և այդ սուտի լացը...
Իրոք որ' կյանքը բեմ է, մարդիկ ' դերասան...