Ովքեր ունեն արյան ճնշում, կախվածություն են զգում դեղերից: Արյան բարձր ճնշումը հնարավոր է կարգավորել առանց դեղամիջոցների: Արյան ճնշման կարգավորիչ է բազուկը: Օրական պետք է խմել ընդամենը 250մլ հյութ: Բրիտանացի հետազոտողները փարձարկման կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբին տվել են կալիումի նիտրատ, երկրորդին՝ 250մլ բազուկի հյութ, իսկ երրորդ խումբը խմել է սովորական ջուր: Փորձագետները գրանցել են հետեւյալ տվյալները՝ ովքեր խմել են բազուկի հյութ եւ կալիումի նիտրատ, նրանց արյան ճնշումը ցածրացել է: Գիտնականների կարծիքով, նիտրատների 300 մինչեւ 500մգ չափաքանակի օրական ընդունումը օգտակար է մարդու օրգանիզմին, այն կարգավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: