Թող ինձ ներեն իմ բոլոր էն ընկերներն, ովքեր Գրողների միության կազմում են, բայց գրողների միությունը վաղուց արդեն գերեզմանոց ա հիշեցնում, ավելի կոնկրետ' էն անտեր գերեզմաններից, որ տեր չունեն, մոլախոտերը երկինք են հասնում: Արդեն շենք մտնելուց հասկանում ես, որ Հայաստանի գրողների միությունը նույնն ա, ոնց որ Հայաստանի բիատլոնի ազգային ֆեդերացիան (այսինքն, երկուսն էլ գոյություն չունեն): Մտնում ես Հայաստանի գրողների միության շենք (ինչ էլ բարձր ա հնչում), դե ոնց էլ չլինի սկսում ես ցածր խոսել, զգաստանալ, վերջին հաշվով դա հայ գրողների հավաքատեղին է, մեկ էլ երեք վայրկյան չանցած պատրանքդ կորում ա, հասկանում ես, որ Ֆիրդուսի յառմռկա ես մտել... Առաջին հարկում արդեն' XEROX, լամինացիա, անձնագրային թարգմանություն, հարմար գներով ռեֆերատ... մենակ տռուսիկ չեն ծախում, էդ էլ կարող ա նորընտիր նախագահն անի... (կարող ա համոզենք, մի հատ փոքր տեղ էլ մեզ տա, շաուրմայանոց բացենք, քյաբաբ-խորոված ծախենք:

Հիմա ասեք, մենակ շենք մտնելով (դեռ չեմ ասում դաշտերի, գարնան ու Մասիսի նկարագրության մանյակ գրողների գործերին ծանոթանալու մասին) դուք ի՞նչ եք կարծում, մենք ունե՞նք գրողների միություն, թե՞ չէ...

Էլ չեմ խոսում եթերով իրար վրա թքելու, ամեն հարմար առիթի իրար տակ փորելու ու էդ շարքից էլի լիքը բաների մասին...

Ուղղակի մի բան չեմ հասկանում. էն առողջ կորիզը, որը կա, ու քիչ չի, ի՞նչ գործ ունի էդ միությունում: Ի դեպ, Միլիտոնյանն էլ էդ առողջ կորիզն է ինձ համար, գոնե' համեմատական կարգով...