Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Նոյեմբերյանում հայտարարել է, որ «Ստեփանակերտի օդանավակայանը շուտով սկսելու է գործել, որևէ խնդիր չկա» (Պանորամա): Եթե Հայաստանի նախագահը նման հայտարարություն է անում, դա նշանակում է, որ Հայաստանը վստահ է, որ հավանական պատերազմի դեպքում իվիճակի է Ադրբեջանին ջախջախել, ՀՀ և ԼՂՀ ՀՕՊ ուժերը մարտունակ են, Հայաստանը թքած ունի ադրբեջանական շանտաժների վրա, Հայաստանի դիրքերը միջազգային հարթությունում նվազագույնն ավելի բարձր են, քան Ադրբեջանին... Օդանավակայանի գործարքումը կնշանակի, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն մեծ քայլ են կատարել ԼՂՀ մեկուսացումը վերացնելու հարցում: