Անդրիասը, որը կարծես թե վատ չէր սկսել, խոշոր կիքս թույլ տվեց:
Ինչ էլ նշանակում է' նրա պայքարը ֆրագմենտալ է, ու նա առաջնորդվում է շտամպներով,:
Այլ կերպ չես բացատրի նրա այսօրվա բանաձեւումը' Վանոյին առնչվող:
Տղան մեկ շաբաթ սոված նստել է ԳԱԱ, ասել է' մտավորականների դռանը եւ «փիս-փիս» բաներ է ասում այդ սերնդի ամենաճշգրիտ մտավորականի, յուր սերնդի ամենտաղանդավոր տղի /կարդ'ա, Անդիրաս, Վանոյի «Գառ ախպերիկը», կեր ոգու այդ հացը, ու տես, թե Վանոն ինչեր կարող է տեսանել ու «իմանալ» էս ցավ աշխըրքի մասին/, ու մտածիր, իմաստ ուներ?' քո ճամփի հենց սկզնամասին' նման կիքս թույլ տալ, կորցնել այնպիսի էեկտորատ, որը հենց Վանոյի միջոցով էր քեզ հասկանում:
Մի կորցրու հանդուժողականությունդ, որի համար, որպես նոր, սիրուն լեզվանի տղա /Վանոն իր օրերում այդպես էր բնութագրել Արթուր Բաղդասարյանին/, մենք քեզ սկսել էինք ընտելանալ:
Ինչ վերաբերում է իրավական ու քաղաքական հարթությունն արտավցոլող քո մտքերին' Վանոյի մասով. զգույշ լեր. պատերը, երկինք, քամին ականջ ունեն, անտիմտքերդ կտանեն կհասցնեն Անդալուզներ.
-Ավելի մեծ պատիժ, կատորգ, դատաստան' Վանոյի համար չկա, քան կայացրեց տիեզերքն ինքը' Վանոյին նկատմամբ. հանելով «մանրամասնորեն սիրվող» էս երկրից ու գցելով խալխի քուչեքը:
Ո'րդի: