Հոկ 16, 2013Չի մեկնաբանվելՀայելի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում անցկացված անկարգությունները դժգոհություն են առաջացրել ողջ երկրով մեկ, ինչպես նաև դարձել ամենաքննարկվող հարցը համացանցում: Ռուս բլոգերներն ու օգտատերերը մեկը մյուսի հետևից առաջարկում են «կովկասյան հարցի» իրենց լուծումը: Նրանց վրդովեցնում է ոչ միայն այն, որ կովկասցիները «լցրել» են ռուսական շուկաները, այլև այն, որ նրանք ներկայացվաշ են շատ նախարարություններում: Ներկայումս հատուկ քննադատության է արժանացել ՌԴ ԱԳՆ-ը: Պարզվել է, որ Ռուսաստանի դիվանագիտական աշխատակիցների զգալի մասը կովկասցիներ են: Դրա հետ կապված՝ ռուս բլոգերները կազմել են դիվանագետների իրենց «սև ցուցակը»: Դրանում ընդգրկված 35 անձանց թվում կան նաև հայեր. Գևորգյան Կիրիլ՝ Իրավական դեպարտամենտի տնօրեն, Մալայան Էդուարդ՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան, Մարգարյան Ռոբերտ՝ Խորվաթիայում դեսպան, Ավետիսյան Անդրեյ՝ Աֆղանստանում դեսպան, Ճաղարյան Լևան՝ Իրանում դեսպան, Բեջանյան Յուրի՝ Կանադայում գլխավոր հյուպատոս: