73- ամյա Սուրեն Խաչատրանին իր կամքին հակառակ իր բնակարանից փորձում էին տեղափոխել հոգեբուժարան: Այս մասին օրեր առաջ ահազանգ ստացվեց Պաշտպանի 116 թեժ գծին: Արդեն Ավանի հոգեբուժարանում Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները պարզեցին, որ իրոք, ժամեր առաջ քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան:
Պարրզվեց նաև, որ այդ պահին հոգեբուժարանի գրանցամատյանում Ս. Խաչատրյանի տվյալները գրանցված չեն: Հերթապահ բժշկը չկարողացավ տրամադրել նաև Ս. Խաչատրյանին հոգեբուժարանում պահելու իրավական հիմնավորումները և բժշկական հանձնաժողովի բնութագիրը նրա վիճակի մասին:

Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույց ունեցան Սուրեն Խաչատրյանի հետ, որի ընթացքում նա պատմեց, որ ոստիկանության աշխատակիցը տարածքային հոգեբույժի հետ այցելել է իրեն, որոշ հարցեր տվել և եզրակացություն տվել, որ ինքն ունի հոգեկան խնդիրներ և վտանգավոր է իր և շրջապատի համար: Արդյունքում՝ իրեն տեղափոխեցին Ավանի հոգեբուժական կլինիկա: Նա նաև փաստեց , որ իրեն այդ հաստատություն բերել են իր կամքին հակառակ և պատրաստակամություն հայտնեց հաջորդ օրը ինքնակամ ներկայանալ կլինիկա՝ համապատասխան ստոգումներ անցնելու:
Բայց քանի որ Ս. Խաչատրյանի հոգեկան վիճակի մասին համապատասխան եզրակացություն տվող հանձնաժողովը պետք է ձևավորվեր միայն հաջորդ օրը, հոգեբուժարանաում նրան թուլ չտվեցին վերադառնալ տուն, և նա գիշերն անցկացրեց այնտեղ:

Հաջորդ օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պնդեցին, որպեսզի մասնակցեն հանձնաժողովի ստուգումներին, որի արդյունքում հանձնաժողովը եզրակացություն տվեց , որ Ս. Խաչատրյանը չունի հոգեկան խնդիրներ և ենթակա չէ հոսպիտալացման:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ս. Խաչատրյանին ուղեկցեցին տուն և պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում կրկին աջակցել նրան: