Հետաքրքիր քաղաքական գործընթացներ են նկատվում հարևան Վրաստանում:Չնայած Սահակաշվիլու մեղադրանքներին' Պուտինի հասցեին և ՌԴ-ի վարած քաղաքականության , հոկտեմբերի 14-ից վրացական մանդարինը մուտք կգործի ռուսական շուկա:Մանդարինից առաջ թույլատրեցին' գինիների և հանքային ջրերի ներմուծումը: Սա ՌԴ-ի կողմից հերթական քայլն էր ուղղված Սահակաշվիլու դիրքերի թուլացմանը, քանի որ մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո' Վրաստանի տնտեսությունը անկում ապրեց և մինչ այսօր կուտակել է բավականին շատ արտաքին պարտքեր:Այս քայլերը ամրապընդելու է ընդիմության դիրքերը, այսինքն' բավականին մեծ զանգված միայն այս քայլերի համար կքվեարկի ընդիմության առաջնորդի օգտին, քանի որ երկար տարիներ դժվարանում էին արտահանել իրենց արտադրանքը, իսկ ՌԴ –ի շուկան արգելված էր վրացական արտադրանքների համար:Այսպիսով ' Սահակաշվիլին խոսում է, իսկ ՌԴ-ն գործում:Եվ շատ կասկածելի է այն, որ ՌԴ-ն հիմնականում արգելում է այն երկրներից ներմուծումը' ով ընտրել է ասոցացման համաձայնագրի ճանապարհը և ահա հարց է առաջանում, իսկ կարող է ներքին պայմանավորվածություն կա, որ Վրաստանը նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթի ընդիմության թեկնածուն' այդ ժամանակ Վրաստանը կընտրի ՄՄ-ի ճանապարհը և հենց այց պատճառով էլ բացվում են ճանապարհները Վրաստանի առջև:

Համլետ Թադևոսյան