Վալերի Օսիպյանի սոցիալական դերն անհասկանալի է: Խորը հարգանք տածելով նրա կոչման և հասարակության մեջ նրա ներկայացրած կառույցի առաքելության հանդեպ՝ մի քիչ անհասկանալի է այս PR-ային գործելաոճը: Դե, իսկ ոստիկանություն-հասարակություն բանավեճի մասին էլ չեմ ասում: Տարօրինակ է, որովհետև ոստիկանությունը սկսում է վերածվել սոցիալական շերտի և հասարակության մյուս խմբերի ու շերտերի հետ մրցակցության մեջ մտնել: Իսկ մարցակցությունից կոնֆլիկտ կես քայլ է: Ֆունկցիոնալ դեգերումների մեջ ոստիկանությունը կարող է կորցնել իր իրական դերը համակարգում, կորցնել իրավական բաղադրիչն ու դառնալ քաղաքական միավոր: