Կենսախնդությունը բնածին հատկանիշ է, ի տարբերություն ձեռքբերովի կասկածամտության հատկանիշի։

Հենրիխ Ման

Լավատեսը հայտնում է, որ մենք ապրում ենք հնարավոր լավագույն աշխարհում. հոռետեսը երկյուղում է, թե դա ճիշտ է։

Քեյբել

Դե հիմա ինքներդ որոշեք լավատե՞ս եք, թե ոչ: Եղանակը արդյո՞ք կարող է ազդել ձեր տրամադրության վրա։

Մեկ-երկու խորհուրդ մռայլ եղանակին ուրախ տրամադրությունը պահպանելու համար:
Լուսավորեք տունը այնքան, որպեսզի ցերեկային արեւի տպավորություն ստեղծվի։
Զբաղվեք այնպիսի գործունեությամբ, որից սովորաբար բավականություն եք ստանում։
Միացրեք հաճելի երաժշտություն (ուրախ):
Դիտեք հետաքրքիր, զվարճալի հաղորդումներ։
Հրավիրեք ընկեր(ուհի)ներին եւ միասին հետաքրքիր ժամանակ անցկացրեք:
Հանեք ձեր միջից այն բացասական էմոցիաներն ու մտքերը, որոնք հնարավոր է, որ առաջանան վատ եղանակի ընթացքում։
Լավ տրամադրություն սովորաբար ունենում են բարի, ուրախ, ազնիվ, կենսախինդ, ինտելեկտուալ ու անշուշտ բարձր ինքնազարգացում ապրած, բարձր ինքնավերահսկողություն ունեցող եւ ինքնաակտուալիզացված մարդիկ։ Իմիջիայլոց, բարձր ինքնաճանաչողություն ունենալը չի ենթադրում համապատասխան ստատուս հասարակության մեջ կամ աշխատանքում։
Այնպես որ շատ կարդացեք «Մեծ» մարդկանց գրքեր եւ կկարողանաք անել այն, ինչ ուզում եք' Աշխարհը կլինի Ձերը։

Նմանատիպ գրքերը սովորաբար Հաջողության Հոգեբանության (Psychology of Success) եւ Պոզիտիվ Հոգեբանության (Positive Psychology ) ոլորտից են կամ հայտնի եւ հաջողակ մարդկանց հեղինակային գրքերն են։

Երջանիկ լինելու միակ պայմանը ձեր ցանկությունն է!
Մի՛շտ հիշեք հետեւյալը'
Չ՛կա չկարողանալ հասկացություն, կա Չ՛ՑԱՆԿԱՆԱԼ հասկացություն:
Եւ սա՛ է բացարձակ ճշմարտությունը' ապացուցված տեսականորեն եւ պրակտիկայով հաստատված։ Հետազոտությունները կատարվել են մարդուն ուսումնասիրող բոլոր գիտությունների շրջանակներում եւ հաստատվել գիտականորեն։

Եղե՛ք Երջանիկ ։) եւ կտիրեք Աշխարհին!

 

 

www.sargisnazaryan.wordpress.com