Հետազոտության ընթացքում բրիտանացի գիտնականները պարզել են, որ այն տարիքը, երբ կինը մայր է դառնում, ազդում է երեխայի մտավոր կարողությունների վրա. որքան մեծ է մայրը, այնքան ավելի խելացի է երեխան, հաղորդում է Krokha.ru-ն:

Գիտնականները 11 տարի ուսումնասիրել են 176 ընտանիքների երեխաների մտավոր կարողությունները: Արդյունքում նրանք եկել են այն եզակացության, որ դեռահասները, որոնց մայրերը ծննդաբերել են 16-22 տարեկան հասակում, բարձր IQ չունեն:

Մասնագետների խոսքերով' դա մեկնաբանվում է այն հանգամանքով, որ վաղ տարիքում հղիությունը (մինչև 25 տարեկան) հազվադեպ է ծրագրված լինում, այդ պատճառով կանայք ապրում են նախածննդաբերական ընկճախտ, ինչն էլ բացասաբար է ազդում պտղի մտավոր զարգացման վրա:

Գիտնականները համոզված են' որքան մեծ է կինը, այնքան ավելի հանգիստ է ընթանում հղիությունը: Այս տեսանկյունից անթերի տարիք է համարվում 27-ը: