Ցանկացած աղջկա կամ կնոջ հայտնի է այն անհանգստությունը առաջին հանդիպումից հետո, թե արդյոք ինքը դուր եկավ տղային: Արդյոք առաջին հանդիպումը կդառնա վերջինը: Պետք չէ երկար կասկածանքների մեջ ընկնել: Իմանալ, թե արդյոք տեղի կունենա երկրորդ հանդիպումը, կարելի է իմանալ 36 ժամվա ընթացքում: Համաձայն ծանոթություների match.com կայքի անցկացրած հարցման՝ 36 ժամը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում զանգահարում են նոր հանդիպում առաջարկելու կամ ուղղակի հաստատելու, որ հանդիպումն իրենց դուր է եկել: Եթե ձեր հանդիպումը շաբաթ երեկոյան է տեղի ունեցել, ապա հեռախոսազանգ կամ SMS պետք է սպասել մինչև երկուշաբթի 11:48 րոպե: Եթե այդ ժամանակահատվածն անցել է և ձեզ չեն զանգահարել, ուրեմն հավանականություն առ այն, որ կզանգահարեն, չափազանց փոքր է:

Նախկինում գործում էր 3 օրվա կանոնը, այսինքն հեռախոսազանգի պետք էր սպասել առաջին հանդիպումից 3 օրվա ընթացքում: Սակայն ինչպես ցույց են տալիս հարցումները, այս կանոնն այլևս չի գործում: Դա բնորոշ էր այն ժամանակների համար, երբ գոյություն չունեին բջջային հեռախոսները, իսկ այժմ բոլորն ունեն բջջային հեռախոսներ և 3 օրը չափազանց երկար է մտորումների համար: