Նունե Եսայանին 54 միլիոն տալը խայտառակություն էր ու նորմալ երկրում լուրջ հետաքննության թեմա կդառնար՝ կոռուպցիայի ու ատկատի ռիսկի թեմաով։

Բայց երբ սկսում են «ՆՄԱՆ մարդուն անկախության տոնի համերգ վստահելը սխալ չէր», «Նունեն չպիտի երգեր թեկուզև այն պատճառով, որ անկախության հետ կապ չունի» ու նման այլ երգերը, ես նույնիսկ ավելի շատ եմ նեղվում, քան էդ կոռուպցիոն սկանդալի պահով։ Որովհետև առաջին դեպքում մենք գործ ունենք շարքային կաշառակերության հետ՝ մի 2 հոգու լավ դատես, մի քանիսին գնդակահարես ու կախես, կանցնի։ Երկրորդ դեպքում՝ թատրոն, սուտ հայրենասիրություն, փարիսեության ծայրահեղ դրսևորումներ, ու էդ երևույթները ոչնչացնելը, ցավոք, անհնարին է։