Սարգսյանին՝ ցավո՛վ, ափսոսանքո՛վ, մեծարանքո՛վ…Սգո բազմամարդ թափորը ոտքով, ձեռքերի վրա, ավելի քան ժամ ու կես վայրկյան անգամ չլռող ծափերի ուղեկցությամբ Ազգային օպերայի ճեմասրահից մինչև Կոմիտասի անվան պանթեոն ուղեկցեց Նահապետին, ու դա սիրո ու գնահատանքի ամենախոսուն, ինքնաբուխ դրսևորում էր, համաժողովրդակ ան արժևորումը մեծ արվեստագետի, իր երկրի նվիրյալ քաղաքացու ու արժանավոր զավակի: Այսուհետ նա կհանգչի այստեղ, հայոց մեծերի կողքին, որտեղ նրանց հոգին երը, հավանաբար, հաղորդակցվում են իրար, զրուցում, տալիս-առնում ազգի հոգս ու ցավերից, իրենց իմաստուն, սրտացավ պատգամ-հորդորները հղում մեզ: Միայն թե լսել, ըմբռնել, դրանց անսալ է պետք…
Իր մեծ արվեստակցի՝ Ավետ Ավետիսյանի առիթով է Վարպետն ասել իր այս խոսքերը, բայց մի՞թե Նա այստեղ ակամա հենց իր անզուգական արվեստի բնորոշումը չի տվել նաև…

,,Մի տեսակ դերասանություն կա՝ հեշտ, որ մատչելի է շատերին ու շատերն են անում: Բայց կա, երևի, արվեստում մի աստիճան, մի գիծ, մի անտեսանելի ինչ-որ սահման, որ կարողանում են անցնել միայն մեծերը: Այդ սահմանից այն կողմ արվեստի այն աշխարհն է, ուր տիրություն է անում նորին մեծություն բնազդը՝ իր ուրույն օրենքներով կամ, ավելի ճիշտ՝ անօրինություններով…Կոշտն ու կոպիտը այնտեղ գեղեցկանում են հանկարծ, անհեթեթը լցվում է իմաստությամբ, անտրամաբանական թվացողն անիմանալի կերպով ստանում է գեղակազմ ձևեր, ճշմարիտ թվացողը դառնում սուտ ու աննշան, առերես գեղեցիկը՝ անճոռնի…
Իսկական խրախճանք է սարքում բնազդը, եթե մերձենում է տաղանդավոր հոգու, տաք սրտի տեր, կյանքի բովում թրծված, տառապած էությանը…Անսա ինքդ քեզ, նախ՝ քե՛զ: Անսա՛, և կլսես, եթե լսելու բան կա ներսդ…,,:

Դու բազում անգամներ քո արվեստով ապացուցեցիր, հաստատեցիր այդ ճշմարտությունը, Վարպե՛տ, ու գոնե կինոդերերով խրախճանքի այդ ազնիվ, հրաշալի, մաքրագործող պահերը ուղեկցելու են բազում սերունդների…Ուղեկցելու են ազգային խնդիրների շուրջ քո իմաստուն խոհ ու մտածումները, ազնիվ, ազգանվեր, իմաստալից ապրելու քո այնքա՜ն ուսանելի դասերն ու պատգամները…
Հանգչի’ր խաղաղությամբ: Դու գնացիր, բայց…մնա՛լու ես, սիրելի Վարպետ: