Երեկվանից Համացանցում պտտվում է Նարինե Առաքելյանի' Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի այրու ինքնասպանության մասին տեղեկատվությունը. վերջինս իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել; Ցակակցելով հանդերձ ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին, այնուամենայնիվ պտի կիսվեմ այն տպավորություններով, որ ունեցա այս լուրը կարդալիս. հենց առաջին իսկ պահից մտածեցի, որ չի բացառվում ինքնասպանության պատճառ լինի նյութական ծանր վիճակը; Ինչու; Շատ պարզ. նախկին պաշտոնյայի այրի է, ընտանիքը մի քանի տարի առաջ կորցրել է կերակրողին ու .... փառք Աստծո մեր երկրում որքան գիտեմ չկա սոցիալական ապահովության մի այնպիսի փաթեթե կամ մեխանիզմ, որ ասենք պետական ծառայողների այրիներին ու նրանց ընտանիքներին ապահովի նյութական միջոցներով և գոնե միջին դասին հարիր նվազագույն կեցության պայմաններով; Չեմ կարծում թե հանգուցյալ պարոն Ղուշչյանն այս պետության համար որևէ ներդրում չի արդել որևէ ձեռքբերումի հեղինակ չի եղել իր կենդանության օրերին, երբ պաշտոնավարել է պետական ապարատում; Կրկնում եմ ասածս լոկ իմ կարծիքն է հաշվի առնելով երկրի ներկայիս սոցիալական վիճակն ու սոցիալական անպաշտպանվածոթւյան սարսափելի բարձր ցուցանիշները, սակայն և հեռու չի իրականությունից ,քանի որ գիտեմ անձամբ բազմաթիվ նախկին պաշտոնյաների ընտանիքների, որոնք այսօր սովորականից էլ ցածր կենսամակարդակ ունեն ընտանիքի հորը կորցնելուց հետո;