Լավ, քանի որ մի անգամ եւս գաղթօջախներում "հայկական դպրոցների եւ հայերենի դասավանդման" թեման իբր թե քննարկվեց նույն կցկտուր փաստարկներով, մի վերջին անգամ բացատրեմ որ նման բան չկա, որից հետո գնացեք Արցախի "Երեք գանգ" հեքիաթը կարդացեք...

Ֆրանսիայում օրինակ կան հայկական հորջորջված - ինչպես շատ բաներ - 2 տարրական եւ միջնական դպրոց 90 տարի առաջ Փարիզի արվարձանում հիմնված Դպրոցասերը եւ վերջին տասնամյակներին հիմնված Մարսեյլի Համազգայինը իսկ դրանից առաջ էլ կար Սեւրի Րափայել-Մուրադ կաթոլիկների կողմից ղեկավարված դպրոցը որը փակվեց մի 40 տարի առաջ Երկու առաջինները պարբերաբար հայտնվում են ֆինանսական ծանր կացության մեջ...

Ինչու այդ դպրոցները 1° չեն կարող հայկական կոչվել եւ ինչու 2° այնտեղ չի որ հայերենը պիտի դասավանդվի

1° պատասխանը շատ պարզ է. այդ դպրոցներում բոլոր առարկաները դասավանգվում են ՄԻՄԻԱՅՆ ֆրանսերեն լեզվով ինչը շատ բնական է մանավանդ որ պետության հետ պայմանագիր ունեն... Հայերեն լեզուն սովորելու եւ զարգացնելու համար անհրաժեշտ է, որ այդ առարկաները առնվազն դասավանդվեն հայերեն լեզվով, ինչը ոչ միայն պրակտիկապես անկարելի է քանի որ համապատասխան ուսուցիչներ չկան ու չեն էղել, այլ օրենքով բնականաբար թույլատրված չի, ի միջի այլոց ոչ-Հայ աշակերտների պարտադիր ներկայության պատճառով, որ պետք է, կարծեմ, 40% ներկայացնեն

Այս դպրոցների գոլությունն իսկ աբսուրդ է, քանի որ պարբերաբար եւ ավելի ու ավելի հաճախ ֆինանսական ծանր կացության մեջ են գտնվում... Ինչ պետք կա հարյուրավոր միլիոններ ծախսել մի քանի հարյուր աշակերտների վրա, որ այդտեղ սովորում են միայն հայերեն ՉՐԹԵԼ, որը հետագայում պիտի մոռացվի գնա, երբ ֆրանսերեն լեզվով դասավանդվող նույն առարկաները պետական դպրոցներում ՁՐԻ էն դասավանդվում???

2° ուրեմն պարզ է, որ հայերեն լեզվի, հայոց գրականության ու պատմության գիտական մակարդակով դասավանդումը պետք է կատարվի այլ տիպի կառույցներում, որտեղ կպաստրաստվի ՍՓՅՈՒՌՔԻ ԸՆՏՐԱՆԻՆ, որը գոյություն չունի, ինչը որ բացատրում է հենց ՍՓՅՈՒՌՔԻ ՉԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ եւ գաղթօջախների թափթփվածությունն ու միջակությունը...

Լեզվի դասավանդումը մինչեւ հիմա հիմնված է մակերեսային զգացմունքի, ի հեճուկս ձեռնահասության փուչ հոժարակամության վրա եւ ոչ թե գիտակցության, ու մանավանդ "ազգային մարմինների" (ես դրանց մարմինը ...) հայապահպանում կոչված անիմաստ նպատակի վրա, որը տանում է միմիայն ուծացման եւ ասիմիլիացիայի...

Հայերեն լեզվի դասավանդումը պետք է ծառայի բոլորովին ուրիշ զարգացնող նպատակի!!!

Եւ զարմանալին այն է, որ օտար ափերում այս "հայկական" կոչված օտար դպրոցների գոյությունն արդարացնողներն իրենք դեմ են Հայաստանում օտար, հատկապես ռուսական, դպրոցների գոյության...

Ավելացնեմ որ ամեն անգամ, որ այս բացատրությունները տրվում են, այդ դպրոցների դասատուներն ու ներկայացուցիչները, որ "շինիչ քննադատություն" բառը բերանի ծամոն են դարձրել իրենք իրենց մտավորականի հովեր տալու համար, համաձայնվում են որ ճիշտ է, բայց նորից իրենց էշն են քշում քանի որ... ռոճիկի կարոտ ունեն, պետք է հաց ուտեն, ընտանիք պահեն, արձակուրդի գնան...

Հիմա գնացեք "Երեք գանգ" հեքիաթը կարդացեք ու նայեք էդ երեքից որ մեկն եք)))))))))))))))