Մինչ աշխարհն ուշադրությունը հառել Քենիային, սպասում է «ճերմակ լեդուց» պահվող պատանդների ազատ արձակմանը, Պուտին Վլադիմիրը դասատուի, առավել ստույգ' դպրոցի դիրեկտորի նայվածքով ու պահվածքով «օգասիլ րեչ»' յուր ՀԱՊԿ նապարինկների համար' Սիրիայի կոնֆլիկտի խաղաղ լուծման, Քենիայի պատանդների հաշվով:
Մի խոսքով, Պուտին չի, այլ խաղաղության նոբելյան աղավնի:
Բայց եթե լուրջ, ապա ՀԱՊԿ նիստից Հայաստանի համար երկու հետաքրքիր բան կարելի է առանձնացնել:
ա/.ՀԱՊԿ որոշ երկրներ «բխում» են Ադրբեջանի շահերից, ինչն էլ նկատեց Սերժ Սարգսյանը, ու այդ մասին հենց այնպես հնչեցնել, եւ այն էլ պլենար նիստի առաջին օրը, երբ արդեն ներկաներին հայտնի է, որ սեպտեմբերի երեքին Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ արդեն իսկ խոսվել-պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ի' ՄՄ-ի անդամակցության դետալների մասին, նշանակում է, որ ադրբեջանական լոբբինգի համար տեղ չի թողնվելու ապագայում' նույն այդ ՄՄ-ում:
Ասել է' մեկնարկող բանակցային փուլում Հայստանի համար այդ խնդիրը լինելու է գերակա: Ուրիշ' ոչինչ:
բ/.Շանհայական կազմակերպությունում ՀՀ-ին դիտորդի կարգավիճակի տալու եւ այդ գործընթացի < արագացման >  մասին
Հա, իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանը բացառապես < անդամակցեր > ԵՄ-ին ու նրա ասոցացմանը, բայց եւ հաշվի նստելով արդեն իսկ առկա իրավճակի հետ, ասենք, որ Շանհայում դիտորդ դառնալը առկա վիճակում էնիք սրտին մխիթարանք է այն առումով, որ այնտեղ առաջին ջութակը Չինաստանն է, գաղտնիք չէ, որ քուրմ Բժեժինսկին Չինաստանին < նշանակել > է ապագա աշխարհի թիվ մեկ լիդերը:Ինչը Հայաստանի դեպքում կարող նշանակել' բազմազանություն:
Եւ հետո, Ռուսաստանը լավ էլ մրսում է նույն Շանհայական կազմակերպությունից, չնայած այնտեղ ունեցած յուր դոմինանտ դերակատարությանը:
Եւ վերջապես' նույն ՀԱՊԿ-ում դրսեւորած տրամբանության համաձայն' Շանհայում հիմանանում ոչ քրիստնյա երկրներ են, որոնք կարող են նաեւ ջերմ սիրել Ադրբեջանի սիրուն աչքերը, իսկ Հայաստանի դիտորդ լինելու դեպքում, արդեն սույն սերը քաղաքական կատերգորիա լինել չի կարող: