1. Քաղաքում մշակութային միջոցառումներ էին, կար տոնական զգալի տրամադրություն ու հաճելի միջավայր, որը, սակայն, կոնտրաստի մեջ էր Սերժ Սարգսյանի եւ նրա բազմաքանակ թիկնազորի բերած խիստ սառը, գալստուկային ու անհաղորդ զգացումների հետ...

2. Գյումրեցիներից շատերի համար օրը օր էր ոչ թե Սերժ Սարգսյանի ու նրա ուղեկիցների դատարկ ու ճնշող ներկայությամբ, այլ Յան Գիլանի կենդանի ու լիքը ներկայությամբ:

3.Օտարերկրյա դեսպանները մոտենում էին մարդկանց, շփվում նրանց հետ, հարցուփորձ անում, զրուցում, Սերժ Սարգսյանը՝ ձայն բարբառո անապատի...

4.Թիկնապահները այնպիսի զրահապատնեշ էին ստեղծել իրենց պաշտպանյալի շուրջ, ասես եկել էին հակառակորդ բանակի տարածք...

5.Պաշտոնական թվերով Գյումրիում 27, իրական թվերով՝ 10-15 տոկոս հավաքած մարդու համար, երեւի, ճիշտը դա էր. նա եկել էր ոչ իր օջջախը...