Ես գնալով համոզվում եմ, որ ուժեղ ընդդիմության բացակայությունն էլ ավելի լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության համար, քան ասենք թույլ բանակի գոյությունը…
Ուժեղ ընդդիմությունը, ըստ էության, պետության վաղվա օրվա համար բարենպաստ հնարավորության նախադրյալ ստեղծող ուժն է, իսկ մեծ հաշվով՝ իշխանության այլընտրանքը…
Չկա ուժեղ ընդդիմություն, ուրեմն չկա պետության վաղվա օր…մնացածը՝ քաղաքական արկածախնդրություն է՝ հասարակության վստահության ռեսուրսի սպառման հաշվին. Ի դեպ՝ երկու կողմից էլ՝ թե´ իշխանության, թե´ իշխանությանը դեմ խոսողների…