Ռուսաստանի իշխանության նախաձեռնությունը՝ սիրիական քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու եւ այն ոչնչացնելու վերաբերյալ եւ դրան հետեւած ռուս-ամերիկյան համաձայնություններն ունեն դրական կողմեր եւ ռիսկեր:
Դրական է
- որ Մոսկավան այս դեպքում հանդես եկավ ռացիոնալ առաջարկով, ինչը, դժբախտաբար, օրինաչափություն չես համարի Ռուսաստանի համար,
-որ գոնե ժամանակավորապես հետաձգվեց ռազմական արտաքին միջամտությունը Սիրայում, ինչը հանգեցնելու էր միջազգային նոր լարվածության, պատերազմի աշխարհագրության մեծացման,
- որ հանգեցրեց ռուս-ամերիկյան համաձայնությունների, թեկուզ՝ փխրուն, ինչն ավելի լավ է, քան՝ հակադրությունը:
Բացասական է
-որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են չվստահել իրար: Պուտինը շարունակում է խրատնել տալ ամերիկացիներին, Վաշինգտոնում կարծում են, թե ռուսները ժամանակ են շահում՝ Ասադի ռեժիմի դիրեքրն ամրապնդելու համար,
-որ սիրական հակամարտության երկու կողմերն էլ շարունակում են քաղաքացիական պատերազմը՝ չվստահելով միմյանց եւ համաձայնության եկած միջազգային խաղացողներին,
-որ հստակ չեն այն մեխանիզմները, որնք կբերեն սիրական քիմիական զենքի նկատմանբ միջազգային վերահսկողության, ինչպես նաեւ՝ կկանխեն քիմիական զենքի օգտագործման նոր հնարավորությունը:
Արձանագրեմ նաեւ, որ իր վերջին նախաձեռնությամբ՝ Ռուսաստանը սիրական գործընթացում դաձրավ կարեւոր դերակատար եւ նաեւ՝ կրեատիվ խաղաղարարի իմիջ ձեւվորեց աշխարհում: Բայց նաեւ ստանձնեց ահռելի պատասխանատվություն:
Արդ, եթե Կրեմլը չուզենա (Ասադի ռեժիմին օգնելու նպատակով) կամ չկարողնա (Ասադի ռեժիմին վերահսկել չկարողանալու պատճառով) դառնալ ռուս-ամերիկյան կամ միջազգային ավելի լայն համաձայնությունների գարանտը, հայտնվելու է միջազգային համապարփակ ճգնաժամի գլխավոր պատասխանտուի դերում՝ հայտնվելով աննախադեպ մեկուսացման մեջ