Յոթ ամսից ավելի անազատության մեջ գտնվող՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը (Հրապարակ) բողոքել է իր դեմ սարքված կեղծ գործից, համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից և իրավապահների որոշումներն ընդամենը «դակող» դատավորներից: Չգիտեմ՝ ճիշտ է նա, թե՝ ոչ, բայց երբ իշխանության ներկայացուցիչն է ինչ-ինչ պատճառներով դառնում ոչ հարազատ տարր և ընկնում մսաղացի տակ, նոր միայն հասկանում է, որ այդպես չի կարելի: Եթե այդ մարդիկ հասկանան, որ այդպես չի կարելի՝ այն ժամանակ, երբ պաշտոնավարում են, ապա իմ երկիրը շատ կարճ ժամանակահատվածում կբռնի նորմալ զարգացման ուղին: