Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները առաջիկայում Թուրքիայում նախատեսվում է անցկացնել զորավարժություններ Ադրբեջանի, Թուրքիայի և Ղասախստանի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ: Հատկանշական է, որ Ղասախստանի նախագահը նաև ակտիվորեն մասնակցում է թյուրքալեզու երկրների համագործակցությանը ընդլայնմանը, որը ևս բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: Հետևաբար հարց է առաջանում, արդյո՞ք ՀԱՊԿ անդամ Ղազախստանը Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում կպատերազմի ընդդեմ Ադրբեջանի և կկատարի իր դաշնակցային պարտականությունները:

պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյան