Ապաշնորհ, ապազգային, այս պետության ու տնտեսության հիմքերը քանդող վարչապետն ու Ազգային ժողով կոչվածը հարկային քաղաքականության մեջ հերթական պարանն են տվել մեր ժողովրդին... Մինչդեռ ամենուրեք լռություն ու անտարբերություն է տիրում... Լռության պատճառներից մեկն այն է, որ մի խումբ տզրուկ թափթփուկներ իրենց արհմիություններ են հռչակել, ինչ-որ փողեր են լափում, չեն մտածում ոչնչի մասին... Նայեք Կոնֆեդերացիայի դիմաց կանգնող թանկարժեք ավտոմեքենաներին, նայեք այդ արհմիութենական ստորներին... Բայց միայն նրանք չեն մեղավոր... Ո՞ւր են քաղաքացիական հասարակության հիմքը կազմող հասարակական կազմակերպությունները, մեծաթիվ գրանտակեր սրիկաներ, ու՜ր են կուսակցությունները... Սա վերջի սկիզբն է, սա անտարբերության, հոգեխանգարման սկիզբն է... Մի՞թե մի ողջ ժողովուրդ, մի ողջ պետություն հոգեխանգարման մեջ է... Մի՞թե երկրի նախագահին չեն տեղեկացրել, որ հարկման այս մեթոդներով բացահայտորեն թալանում են մարդկանց, նորից աղքատության մղում, զարկ տալիս ստվերայնությանը, ,,երկու ցուցակներով,, աշխատելու հիմունքներին... Աշխարհում ընթանում են դեպի հարկային բեռի թեթևացումները, եկամտահարկի կրճատումները, մինչդեռ մեր ողջ տնտեսությունը քայքայած, ազգի ապագան վտանգի ենթարկած վարչապետը, որի ողջ մտահոգությունն իր ու բարեկրթության բոլոր սահմաններն անցած տիկնոջ որկորն է, այսօր էլ ճիգեր է գործադրում երկարաձգելու իր տխրահռչակ պաշտոնավարումը: ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԵՎ ՀԵՆՑ ՀԻՄԱ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ, ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ԱԶԳԸ ՆՐԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԵՎ ԿՀԱՎԱՏԱ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԻՆ... Մինչդեռ այս կառավարությամբ ու նրա նախագահով մենք ավելի շուտ կտեսնենք կործանման սահմռկեցուցիչ տեսլականը...