Ռուբեն Սահակյանը թող շատ չկենտրոնանա իր վսեմաշուք անձի վրա ու' իրեն Ջոնի Քոքրընի տեղը չդնի, թե մթոմ մի երեւելի փաստաբանական նվաճում ունի լիսկայենց ազատագրելու գործում, հարիֆների մոտ թող գնա դոշը պատռի, իրեն հասկանալի պիտի լիներ եւ ամենայն հավանականությամբ հասկանալի է, որ իր փոխարեն, մեր մայլի Հարութիկն էլ լիներ, որ շենքի անկյունին կպել մնացել է արդեն մեկ տասնամյակ, մեկ է' լիսկայենց ազատագրելու էին: Կարծում եմ, իր փորձով մարդու համար սա կռահելի էր: Եթե այդպես է, արդարացի կլիներ, որ կլիենտին խորհուրդ տար' ամենաանփորձ փաստաբանին վարձել, որ մեկի լավ կարիերային մեկնարկ տար այդպիսով, ոչ թե ծանր տեղը թեթեւացներ' ելներ-գնար-հասներ դատարան ...: Բացի այդ, երեւի արդեն հասկանալի է նաեւ, որ իրեն հատուկ էին ընտրել, որպեսզի ազատագրումը ճշմարտանման լինի, թե տեսեք' ի~նչ մասնագետ խառնվեց գործին, առանց այս երեւելի եւ ականավոր անձնավորության, մթոմ չէին կարողանա արդարատություն հասնել ... Սա գիտե անգամ իմ թրաշի ածելին եւ լիմոնադի բացիչս: