Այն անհատները, կուսակցությունները կամ հասարակական կազմակերպությունները, ովքեր՝ այս հակասահմանադրական ու Հայաստանի հանրապետության անկախությանը վտանգ ներկայացնող, սերժիկի անպատվաբեր ու ազգակորչյան քայլը, ուզում են վերագրել ռուսաստանի իշխանություններին, այսինքն վերջիններիս ճնշման արցունք, պետք է հասկանան, որ իրենք իսկ նպաստում են ոչընտրին ազգադավ քայլից մաքուր դուրս գալը:
Եթե անգամ ճնշումը մեծ է եղել, դրա մեղավորը կրկին այսօրվա ռեժիմն է սերժիկի գլխավորությամբ, նրա արտաքին ճնշումներին ենթարկվելն ունի միայն մեկ պատճառ՝ ոչ լեգիտիմ է:
Բոլորս էլ լավ գիտենք, թե ոնց է նա ընտրվել 2008 ու 2013 թվականներին՝ համատարած կեղծիքների, առնվազն 10 անմեղ զոհերի, հարյուրավոր քաղբանտարկյալների ու ինչու չէ՝ միջազգային համապատասխան ատյանների՝ ոչ օբեկտիվ գնահատականների շնորհիվ, որի դառը պտուղներն ենք քաղում այսօր...