Մի երկրորդ խնդրանք էլ հայոց լրատվական դաշտի ֆեյքերին՝ տարբեր կեղծանուններով գրող լրագրողներին: Սիրելի եղբայրներ եւ քույրե՛ր, անտեսանելի ճակատի անխոնջ մարտիկնե՛ր, ստեղնաշարի եւ մկնիկի գաղտնի օրդենի մերօրյա ասպետնե՛ր: Եթե դուք ինչ-ինչ պատճառով ստիպված եք օրեկան երկու-երեք-չորս հոդված գրել, ստորագրելով դրանք տարբեր անուններով, դա ձեր իրավունքն է, սակայն, այս գործը նույնպես պահանջում է հարգանք դիմացինի եւ սեփական իսկ աշխատանքի նկատմամաբ: Հետեւաբար, աշխատեք, գոնե ամեն անվան տակ տարբեր ոճ օգտագործել, տարբեր կերպար ստեղծել: Ես էլ չեմ ասում նրա մաիսն, որ չարժի նույն թեմայով օրեկան մի քանի բան գրել տարբեր անուններով, եւ նույն ձեւակերպումները թեթեւակի վերափոխմամբ հրամցնել որպես տարբեր տեքստեր: Սա ընդհանրապես խաղից դուրս է: Ես ասում եմ, որ պետք է գոնե նվազագույնս տարբերվի նաեւ ոճը, տիպիկ դարձվածքները, լեզուն եւ այլն, եւ այլն: Բա՞րդ է: Ոչ ոք չէր խնդրում ձեզ համաձայնել օրեկան հինգ հոդված գրելուն: