Ծանոթացա Րաֆֆիի այսօրվա ասուլիսի նյութերին:

Զարմանալի է:

Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը:

Դա բավական չէ, դեռ իրեն էլ վեր է դասում Հայաստանի օրենքներից:

Ուստի, Րաֆֆիի գնահատականները իմ բարոյականության մասին, ստի մեջ մեղադրանքները և հրաժարականիս պահանջը թողնում եմ անպատասխան:

Հավելեմ, որ Րաֆֆին ոչ միայն կոպտորեն խախտել է օրենքը, այլև բավարար խիզախություն չունի այդ արձանագրված փաստը ընդունելու համար:

Իսկ այս բանավեճին "թամաշա" անողները, հուզամ համոզվեցին, որ Րաֆֆին "իշխանական" թեկնածու չէ: