«Գլենդել Հիլզը» ցավագի՞ն է ընդունում շինհրապարակ իրականացված ստուգայցը, որտեղ գյումրեցի անօթեւանների համար 400 նոր բնակարաններ էին կառուցվելու: Այդպես է, որովհետեւ գիտեն՝ ոչինչ էլ չեն արել: Իրենք նաեւ ցավագին են ընդունում, երբ փորձում ես բաց շինարարությունը նկարել, գիտեն, թե իրենց մասնավոր գրասենյակն է, փորձում են ամեն կերպ արգելել: Բացի այդ, ինչու՞ դեռեւս անկախությունից հետո ռուսների կառուցած շենքերի հիմքերը չեն օգտագործում նոր շինարարություն սկսելու համար, թե՞ անպայման պետական բյուջեից պետք է գումարներ ծախսել, որ լավ լինի: Իսկ Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ-2 թաղամաս տանող կիսակառույց շենքե՞րն ինչ օրի են: Այցելում եմ այդ տարածք, որոշ շենքերի նայելիս տպավորությունն այնպիսին է, կարծես ռազմական գործողությունները թշնամի պետությունների միջեւ նոր են ավարտվել եւ ռմբակոծությունների մի վայր լինեն: Ամենուր ավերաներ են, շինարարական եւ կենցաղային աղբակույտ եւ «հոշոտված» շենքեր, ինչը ցույց է տալիս մեր իսկական դեմքը, թե իրականում ով ենք մենք: Իբր թե Սամվել Բալասանյանն այցելելու էլ այդ տարածք, որ նայեր՝ շենքերից որո՞նք էին պիտանի, որ հետագայում շահագործվեն: Բա ու՞ր կորան քաղաքապետարանի պաշտոնյաները, տված խոստումները չեն կատարում: Եթե ահռելի ֆինանսական միջոցներ են պետք, որ այդ շենքերից որոշները, որոնք դեռ կանգուն են լիովին հիմնանորոգեն, բայց պատճառաբանում են, թե գումար չունեն, թող ժամանակին կարողանային պահպանել այդ շենքերն ալան-թալանից: Լավ, Խորհրդային Միությունը ձեզ պետք չէր, դուք ամենագետ էիք, գոնե թողած ժառանգությունը պահպանեիք: Ռուսները, տաջիկներն ու ուզբեկները կառուցեցին, հիմա թալանել, միայն կմախքներն են թողել, էս ի՞նչ «Բարբարոս» ժողովուրդ ենք: Քաղաքը մեր ձեռքով կառուցելու փոխարեն, մեր ձեռքով քանդեցինք, կերանք, շան ու գիլու բաժին սարքեցինք, որ ի՞նչ անենք: Սա էլ ի դեպ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Եթե այդ շենքերը մնային, շինարարությունը շարունակվեր, շենքերը կարգին ամրացվեին, անօթեւանության խնդիրը Գյումրիում վաղու՜ց լուծված կլիներ: Բախտ չունենք էլի...: