Երբեմն, երբ կարդում ես որոշ մարդկանց ստատուսներ, որոնք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ կամ ընդամենն արտաքուստ «խորը փիլիսոփայական» մտքեր են արտահայտում, քիչ է մնում հավատաս մտքեր արտահայտողի բարոյական կերպարի իսկությանը։ Այս անգամ ինձ ոչ միայն զարմացրեց այլև ապշեցրեց Պետրոս Ղազարյանի ստատուսը Կոմիտաս պանթեոն այգու հարակից տարածքում գտնվող հացատան ապամոնտաժման վերաբերյալ։
Պետրոսի գրվածից «սիրտս կլցվեր», եթե նախկինում կարդացած չլինեի ‪#‎Պետրոս‬ ‪#‎Ղազարյան‬ ֆեյսբուքյան օգտատիրոջ հակասական ստատուսները։
Պետրոս ջան, մի հատ կողմնորոշվի ի վերջո դու ի՞նչ տիպի ես /տեսակների ընտրությունը թողնում եմ քեզ/ ։ Հիշո՞ւմ ես Մաշտոցի պուրակի դեպքերը: Իսկ քո դիրքորոշո՞ւմը: Ուզում եմ հիշողությունդ թարմացնել...դու դեմ էիր հանրային տարածքում թեկուզ ժամանակավոր կառույցի տեղադրմանը /մի քանի ընտանիքների ապրուստների միջոցների մասին էիր խոսում և այլն և այլն/....իսկ հիմա՞, Զոռոյի կերպարի մեջ մտած, իբր թե դեմ ես, որ պանթեոնի կանաչ տարածքում մշտական կառույցի ապամոնտաժման աշխատանքնե՞ր են ընթանում.. Ու կարծիքիդ դրդապատճառն էլ այն է, որ շինությունը պատկանում է ընկերոջդ։
Փաստորեն, քո ընկերների համար օրենքը չի՞ գործում թե «ախպերավարի» կանոններով ես գնահատական տալիս հասարակական այս կամ այն երևույթին։
Դե բարոյական կերպարիդ մասին ամբողջական պատկերացումն էլ բոլորս ենք հիշում, հեռու չգնանք մենակ ‪#‎Հրաչյա‬ ‪#‎Հարությունյանի‬ մասին «շատ տպավորիչ» ստատուսներդ բավական էին: