Հարգելի ծնող մինչև 5 տ-ը երեխան եթե ունի թոթով խոսք, պետք չէ անհանգստանալ,բայց և պետք չէ նրա թոթով,մանկական խոսքով ուրախանալ,պատմել մյուսներին,թե ինչպես է նա,օրինակ ռետինին ասում լետին,կամ շունիկին ՝ սունիկ: Դուք պարտավոր եք ձեր երեխային ապահովել ճիշտ ,գրագետ խոսքով:Ինչքան էլ նա ասում է սխալ ՝ ուղղեք նրան, ասեք սխալ արտաբերվող բառը ճիշտ,նա պետք է լսի ճիշտ խոսք:Հիշե՛ք, որ անօգուտ է հրամայական տոնը և պատիժները,մի՛ մեղադրեք նրան, եղեք հետևողական և ուղղումները կատարեք հանգիստ:

• Մայրենի լեզվի հնչյունային համակարգի ձևավորումը ավարտվում է 5 տարեկանում:Ուստի հնչարտաբերման շտկման հետ կապված աշխատանքները պետք է սկսել 5 տ-ից հետո:

• Մայրենի լեզվի հնչյունների յուրացումը տարբեր երեխաների մոտ ընթանում է տարբեր կերպ: Այդ ճանապարհին յուրաքանչյուր երեխա հանդիպում է դժվարությունների. ոմանց մոտ հետզհետե հաղթահարվում է, ոմանց մոտ՝ ոչ: 5 տ-ից հետո սխալ հնչարտասանությունը դիտվում է ոչ թե որպես տարիքային, այլ որպես պոթոլոգիա, և պետք է դիմել լոգեպեդի, հոգեբանի օգնությանը:

• Ստորև ներկայացնում ենք պարզագույն լոգոպեդական խաղ, որը հնարավոր է իրականացնել տանը.

<< Շո՜գ է … սա՜ռն է >>
<< Ս >> և << շ >> հնչյունների տարբերակում

• Կանգնել հաելու առաջ (ծնողը պետք է լինի երեխայի ետնամասում կամ կողքը, այնպես, որ երեխան տեսնի ծնողին և կրկնի արտաբերական վարժությունները),բերանը բացել, լեզուն տանել հետ, շուրթերը կլորացնել, ձգել առաջ և փչել ձեռքին: Ձեռքը պետք է << շոգի >>: Եթե ձեռքը շոգեց ուրեմն << շ >> - ն ստացվել է:

• << Ս >>-ն ճիշտ արտաբերման համար միացնել ատամները, լեզուն ատամերի հետևում է , շուրթերը ժպտում են, փչել ձեռքին: Փչելու ընթացքում թույլ չտալ,որ չարաճճի լեզուն դուրս գա ատամների արանքից: Ձեռքը պետք է << սառի >>: Եթե ձեռքը << սառեց >>, ուրեմն << ս >>-ն ստացվել է:

Այսպես երեխան խաղի ձևով կարող է տարբերել << շ >> և << ս >> հնչյունները և հասկանալ, որ ամեն հնչյուն ունի իր համար համապատասխան արտաբերական դիրքը:

Նյութի հեղինակ լոգոպեդ՝ Արմինե Հովհաննիսյան