Վերջերս կորցրեցի իմ ֆոտոապարատը համակարգիչիս միացնող լարը: Ցանկացած էլեկտրոնիկայի վաճառքի կետում այն կարելի է գնել հինգ վայրկյանի ընթացքում մի քանի կոպեկով: Գնեցի: Սակայն կորուստի մասին ինքնաբերաբար հա հիշում եմ ու տանս մի բան վերցնելիս դարակներից աչքս գցում եմ տեսնեմ լարը հո այնտեղ չի: Սա մարդու բնույթներից մեկն է: Մարդը այդպիսին է:

Այդպիսին է նաև ժողովուրդը: Մի քանի տարի կլինի մենք մի կարգին լուր չունենք մեր ազգային հերոս Սամվել Բաբայանի մասին: Կարելի է ասել դարձել է հերթական Խաչատուր Աբովյանը: Գնացել է անհայտ ուղղությամբ ու չգիտենք ուր է մեր ազգային հերոսը: Կարծես թե հազարներով ազգային հերոսներ ունենք ու հեչ վեջներս չէ հասարակության հայացքից մեկի անհայտանալը: