Եթե դուք սխալներ չեք գործում, ապա լուծում եք չափազանց հեշտ խնդիրներ: Իսկ դա մեծ սխալ է

Ֆրենկ Վիչեկ

Երկիրը կարելի է ասել հոգեվարքի մեջ է, իսկ մենք ռիսկ չենք անում գնալ արմատական բարեփոխումների ճանապարհով, դրա փոխարեն մենք փորձում ենք կոսմետիկ փոփոխություններով հաղթահարել այս մղձավանջը, ի սկզբանե հասկանալով, որ դա հնարավոր չէ: Ինչ մեղքս թաքցնեմ, երբ նամանավանդ վերջերս նայում եմ, թե ինչպիսի եռանդով են աշխատում չինովնիկները, չեմ կարողանում ոչինչ ասել, քանի որ փաստը մնում է փաստ, մարդիկ իրոք աշխատում են: Բայց եթե դա այդպես է, ուրեմն հարց է ծագում' ինչո՞ւ ոչ մի շոշափելի արդյունք չկա, ինչո՞ւ սայլը տեղից չի շարժվում: Անընդհատ մտածում եմ, սակայն, պատասխան չկա:

Միգուցե Ֆրենկ Վիչեկի հայտնի աֆորիզմը մեզ օգնի գտնելու այդ պատասխանը' «Եթե դուք չեք գործում սխալներ, ապա դուք լուծում եք չափազանց հեշտ խնդիրներ. Իսկ դա մեծ սխալ է»: Միգուցե հենց սրա մեջ է թաքնված այն անհրաժեշտ պատասխանը, որը մենք փնտրում ենք, միգուցե իրոք մենք մեր առջև դնում ենք այնպիսի խնդիրներ, որոնց լուծման արդյունքը շոշափելի չէ, այսինքն այդ խնդիրների լուծումով մենք միայն «հաջող իմիտացիա» ենք ապահովում:

Ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք, որ միայն բարդ խնդիրների լուծումը կարող է փրկել երկիրը այս անտանելի իրավիճակից, ժամանակն է եկել, որպեսզի բարձրացված հարցում ընդգրկված լինի երկրի սոցիալ տնտեսական ամբողջ սպեկտրը /այլ ոչ թե սպեկտրի այն մասը, որը ավելի մեծ տպավորություն կարող է թողնել հանրության վրա/:

Կարեն Թումանյան