Այսօր Գյումրիում քննարկվել է քաղաքի օրհներգի հարցը: կարդացի ընդարձակ տեղեկատվություն, երկու կարծիք ինձ ապշեցրին: Ուրեմն, երկրաշարժագիտության դոկտոր Սերգեյ Նազարեթյանն առաջարկել է փոփոխություններ մտցնել Հովհաննես Շիրազի ,,Գյումրի-Լենինական,, երգային տեքստի մեջ... Ստացվում է, որ ընդամենը երկրաշարժագետ Սերգեյ Նազարեթյանը կարող է խմբագրել դասականին, քանի որ Լենինական բառը նրա ականջին խորթ է... Բայց, այ երկրաշարժագետ, երկրաժաերով զբաղվիր, քո ի՞նչ գործն է զբաղվել բանաստեղծությամբ... Մել էլ ապշած եմ իմ լավ ընկեր ՀՀ վաստակավոր արտիստ (ինքը սիրում է հիշատակել) Գագիկ Մալխասյանի խոսքից.«Ռուբեն Մաթեւոսյանը, երբ երգել է «Գյումրի-Լենինական» երգը, դրա համար ստացել է ժողովրդական արտիստի կոչում: Այդ երգը լսելիս հասկանում էս, որ խոսքը գյումրեցիների մասին է: Գտնում եմ, որ հիմնը պետք է լինի Վ.Բալյանի երաժշտությունը»: Այ Գագիկ ջան, այ վաստակավոր արտիստ ջան, մի երգ երգելու համար ժողովրդական արտիստի կոչում չեն ստանում, ,,Գյումրի-Լենինական,, երգը գրվել է 1980 թվականին, իսկ Ռուբեն Մաթևոսյանը ժողովրդական արտիստի կոչում է ստացել 1978 թվականին... Այ ախպերներ ջան, անշուն գեղ եք մտել, առանց փե՞տ եք ման գալիս...