Գիտեմ, որ շատերն են սրերով ընդունելու այս գրառումս, բայց ես իմ հանդեպ պետք է ազնիվ գտնվեմ ու հրապարակայնացնեմ մտքերս...

Հաճելի է երբ հայերին եւ Հայստանը ներկայացնում են Հենրիխ Մխիթարյանի նման հանճարեղ ֆուտբոլիստները, հաճելի է երբ այդ մարդիկ իրենց վարպետությամբ մեր երկրի պատիվը բարձր են պահում տարբեր խաղադաշտերում, բայց ինչքան էլ, որ քաղաքականությանը չեն խառնվում, գոնե այս դեպքում պետք է դրսեւորեին փոքր ինչ քաղաքացիական կեցվածք ու պահանջեին այլ վայրում անցկացվեր մրցանակաբաշխության արարողությունը եև Նեմեցի հետ տրճիկ չտային...

Հիմա կասեք ինչի ես էդ մարդկանց խառնում սկանդալային պատմություններին, ասեմ նախ Հենրիխը օրեր առաջ արդեն իսկ խառնվել է Ծառուկյան-Հայրապետյան սառը պատերազմին ու եթե ինչ-որ հարցում խառնվում է, ապա պետք է ավելի սկզբունքային ու պատիվ պահանջող հարցերում էլ իր մասնակցությունը ունենա....

Սա մի հայի ազնիվ պահանջ-ակնկալիքն է ոչ միայն Հենրիխից այլ նաեւ բոլորից' հեռու մնացեք Հարսնաքարից, արյուն թափված օբյեկտում կարծում եմ ո'չ հաց ուտել պետք է լինի, ո'չ էլ տրնգի պարել հենց այ էսպես http://sport.mediamall.am/?id=6483