ԿԱՆՈՆ 1. Կյանքը արդար չէ. համակերպվե'ք այդ մտքի հետ: ԿԱՆՈՆ 2. Հո'գ տարեք Ձեր մասին:Ճակատագիրը չի ժպտա Ձեզ, եթե չհոգաք Ձեր մասին:
ԿԱՆՈՆ 3. Համալսարանն ավարտելով' Դուք չեք դառնա կազմակերպության նախագահ' մեքենայում տեղադրված ամենաժամանակակից հեռախոսով, մինչև չգտնեք արժաապատիվ աշխատանք, որը թույլ կտա հասնել դրան: ԿԱՆՈՆ 4. Եթե կարծում եք, որ Ձեր դասախոսը խիստ է, մի շտապեք եզրակացություններ անել:Դուք դեռ չունեք ղեկավար, որն ի տաբերություն դասախոսի, պայմանագրով չի աշխատում:
ԿԱՆՈՆ 5. Եթե համարում եք, որ բուրգեր պատրաստելը Ձեր արժանապատվությունից ցածր է, ապա հարցրեք Ձեր տատիկին կամ պապիկին, թե ինչ են նրանք մտածում: Նրանց ժամանակներում այդ աշխատանքն համարվում էր հնարավորություն:
ԿԱՆՈՆ 6. Եթե սխալվում եք, մի' նվնվացեք և մեղադրեք Ձեր ծնողներին. սովորե'ք Ձեր սխալներից:
ԿԱՆՈՆ 7. Մինչև քո ծնվելը ծնողներդ այդքան ձանձրալի չէին: Նրանք այդպիսին դարձան Ձեր հաշիվները փակելով, Ձեր հագուստը կարգի բերելով, Ձեր պատմությունները և բողոքները լսելով:Հետևաբար, աշխարհը ծնողներին պաշտող երեխաներից փրկելու փոխարեն կարգի բերեք Ձեր զգեստապահարանը:
ԿԱՆՈՆ 8. Միգուցե Ձեր ուսումնական հաստատություններում չկան հաղթողներ և պարտվողներ, սակայն կյանքում ամեն ինչ այլ կերպ է : Որոշ համալսարաններում վատ գնահատականներին ուշադրություն չեն դարձնում, ուսանողներին տալիս են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ճիշտ լուծում գտնելու համար: Իրական կյանքում չկան այդպիսի բաներ:
ԿԱՆՈՆ 9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների: Դու չես ստանա ամառային արձակուրդ, իսկ քո ղեկավարները հետաքրքրված չեն քո խնդիրներում օգնելու հարցում: Զբաղվի'ր այդ ամենով անձնական ժամանակիդ ընթացքում: ԿԱՆՈՆ 10. Հեռուստացույցը իրական կյանքը չէ: Իրականում կյանքում մարդիկ ստիպված են թողնել սրճարանը և գնալ աշխատանքի:
ԿԱՆՈՆ 11. Ների'ր հիմարներին և բարի' եղիր նրանց նկատմամբ: Կան շանսեր, որ դու մի օր կաշխատես նրանցից մեկի մոտ: