Եկող շաբաթ Երկրագնդի բնակիչները հնարավորություն կստանան դիտել աստղագիտական ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ աստղային անձրև: Աստղագետների պնդմամբ օգոստոսը արդարացիորեն համարվում է աստղային անձրևների ամիս, և բնության նմանատիպ հրաշքներն այս ժամանակաշրջանում տեղի են ունենում շատ հաճախ:

Պերսեիդները դիտելու համար առավել բարենպաստ են լինելու օգոստոսի 11-12 և 12-13 գիշերները: Ամենաակտիվ փուլը կդիտվի 21:30-23:50 ժամանակահատվածում:

Աստղագետները նույնպես նշում են, որ նման աստղային անձրևը ոչ այլ ինչ է, քան Պերսեիդի ասուպային հոսք: Այսպիսով, օգոստոսի 12-ի՝ լույս 13 գիշերը հնարավոր կլինի դիտել ավելի քան 100 աստղերի անկում: Աստղագիտական երևույթին հետևելն ավելի հեշտ կդառնա անամպ և մութ երկնքի պայմաններում:

Հիշեցնենք, որ պերսեիդների թռիչքները կարելի էր դիտել արդեն հուլիսի կեսերից, և այն կշարունակվի առավել ակտիվ փուլից հետո ևս: Մետեորային անձրևից հետո երկնքում շատ կարճ ժամանակ կմնա դրա հետքը: Այս երևույթին մարդիկ սկսել են հետևել դեռևս մ.թ.ա. 36-րդ դարում::