2 տարի, 24 ամիս, 730 օր, 17.520 ժամ սպասելու եմ քեզ, սիրելու եմ անսահման ու անդադար անունդ սրտումս եմ պահելու, որ հասնենք իրար։

Կարոտել եմ քեզ, միակս ...
Իմ արև, իմ սիրտ, իմ կյանք, իմ հույս, իմ անբացատրելի, իմ միակ ... իմ ամեն ինչ, բառերս ուժ չունեն այդքան, որ նկարագրեմ կարոտիս չափը... Իմ տիեզերք, ինձ ամբողջություն դարձնող միակ լրացում, մտքիցս անգամ մի վայրկյան դուրս չես գալիս, կարոտում եմ ու սիրում եմ ամեն օր ... երեկվանից ավելի ... Չգիտեմ, թե առանց քեզ ինչպես եմ դիմանալու, ինչպես եմ հաղթահարելու այս դժվարին օրերն առանց քեզ: Դեռ երկար պետք է սպասեմ քեզ, բայց լավ գիտեմ, որ սիրում ես ինձ, իսկ ես՝ քեզ: Այլևս ոչինչ չի կարող բաժանել մեզ… Ես հաստատ գիտեմ: Մեր սրտերն Աստված է միացրել, ես հավատում եմ, որ Նա կպահպանի Իր ստեղծածը՝ մեր միությունը:
2 տարի առաջ էր, այս նույն օրը՝ 31.07.2011…այնքան պատահական, այնքան միամիտ ծանոթություն, որի մեջ անսահման անկեղծություն կար: Ուղղակի ծանոթներ էինք, հետո մտերիմներ, ժամանակ անց' առանց իրար ապրել չցանկացող մարդիկ: Հիշում եմ մեր ամենօրյա խենթ խոսակցությունները, ջերմությունն ու կարճատև կռիվները: Մեծ ուրախությամբ ու սիրով եմ լցվում՝ մեր անցյալը հիշելիս: Ավելի երջանիկ եմ զգում ինձ հիմա, քանի որ իրարից նեղացած լինելուց, իրար հետ չխոսելուց, «հպարտ» ձևանալուց հետո էլ անգամ իրար սիրում ենք ու սիրելու ենք՝ դժվարությունները հաղթահարելով : 
Շարունակությունն` այստեղ